Մեծ Բրիտանիայում Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները արձանագրել են, որ ափամերձ շրջանների ջրի տակ անցնելը մի քանի անգամ ավելի արագ է տեղի ունենում: Պարզվել է, որ դա տեղի է ունենում ոչ միայն գլոբալ տաքացման հետ կապված ծովի մակարդակի բարձրացման, այլեւ մարդկային ուղղակի գործունեության հետ կապված ցամաքի իջեցման պատճառով, հայտնում է Nature Climate Change-ը:
Ափամերձ ցամաքի սուզվելու արագությունը վերջին երկու տասնամյակների ընթացքում գնահատվում է տարեկան 2,6 միլիմետր: Սակայն, ըստ նոր գնահատականների, ծովի մակարդակի բարձրացումն արդեն տուժած շրջաններում չորս անգամ ավելի արագ է եւ տարեկան հասնում է 7,8-9,9 միլիմետրի:
Դելտաներում եւ դրանցում տեղակայված քաղաքներում իջնելու արագ տեմպերը պայմանավորված են մարդկային գործունեությամբ՝ ներառյալ ստորգետնյա ջրերի դուրս մղումը, նավթի եւ գազի արդյունահանումը, ջրհեղեղներից պաշտպանումը եւ ամբարտակների կառուցումը, որոնք կանխում են նոր նստվածքների ձեւավորումը: Հողի նստելը ազդում է աշխարհի ափամերձ բնակչության 58 տոկոսի վրա:
Ըստ գիտնականների՝ հողի նստելը Ինդոնեզիայի մայրաքաղաքը Ջակարտայից Բորնեո կղզի տեղափոխելու հիմնական պատճառներից մեկն էր: Միլլիոնավոր բնակիչներով խոշոր ափամերձ քաղաքները ամենախոցելին կլինեն մակընթացությունների եւ փոթորկային գրոհների հանդեպ: Սուզվելու տեմպերը կարող են դանդաղեցվել ստորերկրյա ջրերի պատասխանատու կառավարման քաղաքականության օգնությամբ:





























