«Փաստինֆո»-ի տեղեկություններով քիչ՝ առաջ Դանիել Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ այցելել է Հանրային կապերի ՊՈԱԿ եւ խուլիգանական կերպով հարձակվել ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա։

Առավոտյան ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր կատարել, որում մի քանի դրվագ էր պատմել պատերազմի օրերին Իոաննիսյանի հակահայկական գործունեությունից։

Ինչպես մեզ հաջողվեց տեղեկանալ՝  Դ. Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ այցելել է Աֆրիկյանի աշխատավայր՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով։ Խուլիգանական խումբը սկսել է հայհոյել եւ հարվածել Ռաֆայելին եւ նրա գործընկերներին։

Դեպքը տեղի է ունեցել Օրբելի փողոցի վրա, հնարավոր է տեսախցիկներից որոշները ֆիքսած լինեն միջադեպը։

Նշենք, որ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի  աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վերջին 2 տարվա ընթացքում ամեն անգամ ներել է Դանիել Իոաննիսյանի ստորությունները, բայց իր  համբերությունն արդեն չարաշահվում է, ուստի ինքը պատմել է պատերազմի օրերից  երկու դրվագ, որոնք կապված են Իոաննիսյանի հետ։ 
«Առաջինը իր քրոջ արկածներն են Ստեփանակերտում, որի մասին պատմել է լրագրող Նաիրի Հոխիկյանը, ինչից հետո սա դատի ա տվել Նաիրիին զրպարտության համար։ Երկրորդ դրվագը պատերազմի վերջին օրերին էր, երբ զինվորականները կատաղած փնտրում էին սրան, որպեսզի «ձեռը գռանատ դնեն»,– գրել է Աֆրիկյանը ու հակիրճ պատմել այդ դրվագները։