250 000 եվրո արժողությամբ կարմիր Ferrari ավտոմեքենան եւ զենքի տեսականին, ներառյալ՝ ատրճանակներն ու ճապոնական թուրն առգրավվել են Մադրիդի խոշորագույն նարկոբանդայի 12 անդամներին ձերբակալելու ժամանակ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իսպանական ոստիկանությանը, որի տվյալներով՝ ձերբակալված հանցախումբը հայտնի էր իր դաժանությամբ:
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է նաեւ սառը զենք եւ հրազեն, ինչպես նաեւ առգրավվել է 600 կգ կոկաին:
Առգրավվել է նաեւ 700 000 եվրո, ինչպես նաեւ 20 թանկարժեք ավտոմեքենա:
Ոստիկանության խոսքով՝ «թմրանյութերի գծով փաստաբանը» կազմակերպության համար կատարել է փաստաբանական պատրականություններ, ներառյալ՝ փողերի լվացում, մինչդեռ հանցախմբի անդամներն օգտագործել են կոդային անուններ մյուս անդամներին կամ բնակարանները մատնանշելու համար, որտեղ պահվում էր թմրանյութը:
Հանցախմբի անդամները բնակվել են շքեղ տարածքներում, սակայն չեն ունեցել օրինական աշխատանք:
«Քննիչների խոսքով՝ դա Իսպանիայի մայրաքաղաքում կոկաինի տարածման ամենախոշոր կազմակերպությունն էր»,-ասված է ոստիկանության հայտարարության մեջ:




























