Տասնհինգ տարի առաջ Ջեք Դորսին մի պարզ հաղորդագրություն էր տեղադրել՝ «Պարզապես կարգավորում եմ իմ թվիթերը», որը առաջինը դարձավ թվիթերի պատմության մեջ, փոխանցում է AFP-ն:
Twitter-ի գործադիր տնօրենի՝ 2006 թվականի մարտի 21-ով թվագրված կարճ թվիթն այժմ աճուրդի է հանվել, իսկ դրույքները 2.5 մլն դոլարի են հասնում:
Սա երկար ու տարօրինակ ճանապարհ էր սոցիալական ցանցի համար, որը հունվարին հեռացրեց նախկին նախագահ Դոնալդ Թրամփի էջն այն բանից հետո, երբ վերջինիս մեղադրեցին այս տարվա հունվարին Կապիտոլիումի մոտ բողոքի ցույցերի հրահրման մեջ:
Դորսին հայտարարել է, որ թվիթի վաճառքից ստացված հասույթը կտրամադրի բարեգործությանը: Դորսիի թվիթը կվաճառվի որպես NFT կամ տոկեն:
NFT-ներն օգտագործում են նույն բլոկչեյնի տեխնոլոգիան, ինչ եւ կրիպտոարժույթը՝ արվեստից սկսած սպորտային քարտերով վերջացած ամեն ինչ վիրտուալ հավաքածուների վերածելու համար, որոնք հնարավոր չէ կրկնօրինակել։





























