«Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը կավարտվի այս տարի, հայտարարել է «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Իհարկե, այս տարի այն անպայման կավարտվի»,- ուրբաթ Բեռլինում լրագրողներին ասել է Զուբկովը: Նա հիշեցրել է, որ «շինարարության ավարտին քիչ է մնացել»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունն ավելի քան 90 տոկոսով ավարտվել է: Աշխատանքները վերսկսվել են փետրվարի սկզբին՝ ԱՄՆ առարկությունների պատճառով կասեցվելուց ավելի քան մեկ տարի անց:





























