Ինչո՞ւ է իշխանությունը մատների արանքով նայում պետական գույքի վնասմանը:
Հենց այդ հարցն է առաջանում, երբ տեսնում ես ճանապարհների վիճակը:
Չնայած բազմաթիվ հայտարարություններին, թե վերանորոգվում են ճանապարհները, խնդիրները մնում են եւ դրանից չեն քչանում: Բոլորը հիշում են, թե ինչ էր կատարվում Երեւանի փողոցներում գարնանը: Այժմ փոսերը փոքր-ինչ քիչ են: Սակայն բնական գործընթացը մի բան է, միտումնավոր վնասելը՝ այլ բան: Իսկ ինչպե՞ս անվանել իրավիճակը, երբ այս կամ այն ընկերությունը վերանորոգում է գազատարը, կարեւոր չէ՝ որտեղ, եւ ճանապարհը չի փակում իր նախնական տեսքով:
Գործող օրենսդրության համաձայն՝ աշխատանքներ իրականացնող ընկերությունը պետք է վերականգնի: Այն դեպքում, եթե ընկերությունը դա չանի, հնարավոր են սանկցիաներ: Ընդ որում, եթե վերականգնման աշախտանքը անորակ կատարվի, ապա ընկերությունը պարտավոր է կրկին իրականացնել աշխատանքը:
Օրինակները շատ են: Անցած շաբաթ NEWS.am-ը գրել էր դրանցից մի քանիսի մասին: Ահա դրանցից մեկը: Դա ոչ միայն գեղեցիչ չէ եւ հարմար չէ, այլ վտանգավոր է ճանապարհատրանսպորտային պատահարների տեսանկյունից: Ստացվում է, որ պետությունը ստիպված է իր, ավելի ճիշտ՝ հարկատուների գրպանից վճարել: Վիչակը քաղաքին ոչ միայն դժբախտ եւ դժգույն տեսք է տալիս, այլ, այսպես ասած, լքված տեսք է հաղորդում: Արդյո՞ք հարկատուները պատրաստ են կրկնակի վճարել, որպեսզի մասնավոր ընկերությունը տնտեսի այնտեղ, որտեղ պարտավոր էր վճարել: Վստահաբար՝ ոչ: Ավելին, հարկատուների գումարները աննպատակահարմար են ծախսվում, նրանց գումարով հենց նրանց համար վթարային վիճակ է ստեղծվում: Իսկ պետական մարմինները «լվանում են ձեռքերը»՝ ձեւացնելով, թե դա իրենց չի վերաբերում:





























