Թուրքիայում կորոնավիրուսի «դելտա-պլյուս» շտամով վարակման 3 դեպք է հայտնաբերվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, հաղորդում է NTV-ն:

Նրա խոսքով՝ վիրուսը հայտնաբերվել է երեք նահանգներում, այդ թվում Ստամբուլում:

Նա նաեւ նշել է, ո 30 նահանգներում 286 մարդ վարակվել  է հնդկական «դելտա» շտամով: