Վրաստանում կորոնավիրուսով վարակումների հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրերին ավելացել է 1392-ով։ Մահացել է 11 մարդ։

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից մինչ օրս երկրում հայտնաբերվել է վարակման 372 685 դեպք։

Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 531 մարդ, համավարակի սկզբից բուժվել է 356 780 պացիենտ։ Մահացել է 5 394 մարդ։

Մեկ օրում կատարվել է 38 136 թեստ, այդ թվում 17 650 անտիգեն եւ 20 486 ՊՇՌ թեստ։

Դրական ցուցանիշը՝ մեկ օրում 3,65 տոկոս, վերջին 14 օրում՝ 3,14 տոկոս, վերջին յոթ օրում՝ 3,7 տոկոս։

Պատվաստվել է 277 872 մարդ, այդ թվում վերջին օրերին՝ 4 942։

Ներկա պահին կարանտինի մեջ է 71 մարդ, հիվանդանոցներում՝ 3 054, քովիդ-հյուրանոցներում՝ 853։

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։