Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1043-ով, մահացել է 20 մարդ։
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է վարակման 373 728 դեպք։
Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 841 մարդ, համավարակի սկզբից ապաքինվել է 357 090 պացիենտ։ Մահացել է 5 415-ը։
Մեկ օրում կատարվել է 31 229 թեստ, այդ թվում 14 057 հակագեն եւ 17 172 ՊՇՌ թեստ։
Մեկ օրում դրական է եղել թեստերի 3,34 տոկոսը, վերջին 14 օրում՝ 3,27 տոկոսը, վերջին յոթ օրում՝ 3,72 տոկոսը։
Պատվաստվել է 283 631 մարդ, այդ թվում վերջին մեկ օրում՝ 5 702։
Ներկա պահին կարանտինի մեջ է 75 մարդ, հիվանդանոցներում գտնվում է 3139, քովիդ-հյուրանոցներում՝ 906 մարդ։




























