Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը

Ժամը 21:50-ի սահմաններում Էրեբունի և Նոր Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Land Cruiser  Prado մակնիշի և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները: 
Վթարի հետևանքով  1 հոգի, ում առաջինը օգնության են հասել Prado-ի վարորդն ու քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Փաստի առթիվ Գ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: