Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերված թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1862-ով։ Մահացել է 11 մարդ։
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից առ այսօր երկրում բացահայտվել է վարակման 379 673 դեպք։
Մեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 619 մարդ, համավարակի սկզբից ապաքինվել է 360 558 պացիենտ։ Մահացել է 5479 մարդ։
Մեկ օրում կատարվել է 35 117 թեստ, այդ թվում 20 996 անտիգեն եւ 14 121 ՊՇՌ թեստ։
Ցուցանիշները դրական են եղել. մեկ օրում՝ 5,3 տոկոս, վերջին 14 օրում՝ 4 տոկոս, վերջին յոթ օրում՝ 4,26 տոկոս։
Պատվաստվել է 310 332 մարդ, այդ թվում վերջին մեկ օրում՝ 6444-ը։
Ներկայում կարանտինի մեջ է 49 մարդ, հիվանդանոցներում գտնվում է 3705, քովիդ-հյուրանոցներում՝ 924 մարդ։
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։




























