Երեւանում, հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 21։00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 5 տան բակում տնկված հսկայական թթենի ծառը, փթած լինելու պատճառով, քոքից կոտրվել և ընկել է տան խորդանոցի նմանվող շինության վրա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի կարգադրությամբ՝ ժամանել են նաև Արաբկիրի թաղապետարանի կանաչապատման պատասխանատուները, որոնք խոստացան, որ այսօր նշված ծառը կհեռացնեն:



























