Կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերի թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել է 786-ով՝ մեկ օր առաջվա 780-ի դիմաց, սա նոր առավելագույն ցուցանիշն է համավարակի սկսվելուց ի վեր։ Վարակից ընդհանուր առմամբ մահացել է 145 278 մարդ, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել միայն համաճարակի ավարտից հետո) մնացել է 2,48 տոկոս մակարդակին, հետեւում է շտաբի տվյալներից։

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել է 23 827-ով՝ 5 857 002 մարդ։

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,41 տոկոս։

Կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել է 21 269-ով՝ 5 257 483 մարդ։

Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, կազմում է վարակվածների ընդհանուր թվի մոտ 89,8 տոկոսը։