Վրաստանի Գլխավոր դատախազությունն ու ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում եւ Պոնիչալա գյուղում բերման են ենթարկել 28 նարկոդիլերի օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում, որոնք տեւել են երկու ամիս: Այդ մասին հաղորդում է Նովոստի Գրուզիա տեղեկատվական ալիքը:

Քննությունը ցույց է տվել, որ բոլոր բերման ենթարկվածները պարբերաբար թմրանյութեր են վաճառել: Նրանց մեծամասնությունը 30 տարեկանից ցածր է, իսկ ամենատարեցը 54 տարեկան է: Մեղադրյալներից մեկն օտարերկրացի է՝ Հնդկաստանի 24-ամյա քաղաքացի է:

Հետաքննության ընթացքում ոստիկաններն անցկացրել են մի քանի թեստային գնում դատարանի թույլտվությամբ՝ մեղադրյալներից ձեռք բերելով հերոին եւ «Ալֆա-ՊՎՊ»:

Բերման ենթարկվածների բնակարանների հետախուզման ժամանակ ոստիկանությունն առգրավել է շուրջ 1 կգ հերոին, ինչպես նաեւ բջջային հեռախոսներ եւ կանխիկ գումար, որոնք ստացվել են թմրանյութերի անօրինական շրջանառությունից: Մեղադրյալներից մեկի զննության ժամանակ հայտնաբերվել է բուպրենորֆին պարունակող նյութ առանձնակի խոշոր չափով՝ Սուբուտեքսի 129 ամբողջական եւ երկու հաբ բեկորների տեսքով:

Բերման ենթարկվածներից մեկի տանը հայտնաբերվել է հրազեն, զենքի խլացուցիչ եւ 5 փամփուշտ:

Բերման ենթարկվածներին սպառնում է 8-20 տարի կամ անորոշ ժամկետով ազատազրկում: