Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ բազմաբնակարան շենքերի կառուցման շինաշխատանքները։

Արցախի Քաղաքաշինության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդեն կայացել է մրցութի առաջին փուլը։

Թաղամասը բաղկացած է լինելու 15 մասնաշենքից: Ընդհանուր լինելու է 240 բնակարան։ Նոր բնակավայրը կառուցվելու է ժամանակակակից բոլոր պահանջներին համապատասխան։

Նորակառույց բնակարանները տրամադրվելու են պատերազմի հետևանքով տարհանված ԱՀ Հադրութ քաղաքի բնակիչներին: