Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց անունով մուտք գործող փոխանցումների 95.6 տոկոսը ոչ առեւտրային բնույթի փոխանցումներ են։ Այդ փոխանցումներն ընդհանուր առմամբ կազմում են 77.8 տոկոս։
Շրջանցելով Ռուսաստանին՝ 99.6 տոկոսով առաջին տեղում Ղազախստանն է։ Սակայն ոչ առեւտրային բնույթի փոխանցումների անվիճելի առաջատարը՝ 155.6 մլն դոլարով, հանդիսանում է Ռուսաստանը (76.4 տոկոս)։
ԱՄՆ այս ցուցանիշով զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 7 տոկոս։ Մյուս երկրների բաժինը չի գերազանցում 2 տոկոսը։




























