Հայաստանում օգտագործվող համակարգչային ծրագրերի 90 տոկոսը անօրինական է եւ արտոնագրված չէ։ Այս մասին նշված է Business Software Alliance (BSA) կազմակերպության 2009 թվականի վերաբերյալ վերլուծական զեկույցում։

Ընկերության մասնագետները նշել են, որ անօրինական ծրագրերի տարածվածությամբ աշխարհի երկրների շարքում առաջատարը Վրաստանն է։ Հարեւան երկրում ոչ լիցենզավորված ծրագրերի օգտագործումը կազմում է 95 տոկոս։ Վրաստանին հաջորդում են Զիմբաբվեն, Բանգլադեշն ու Մոլդովան։ Հայաստանը գտնվում է 5-րդ տեղում։ Հայաստանին երեք հորիզոնականով զիջում է Ադրբեջանը։ Ադրբեջանում չլիցենզավորված ծրագրային ապահովումը տարածված է 88 տոկոսով։

Աշխարհում չլիցենզավորված ծրագրային ապահովում օգտագործող առաջատար երկրների շարքում են հայտնվել նաեւ Չինաստանը, Ուկրաինան, Բելառուսը։ Համակարգչային արտոնագրված ծրագրերն ամենատարածվածն են ԱՄՆ-ում՝ 20 տոկոս, Ճապոնիայում եւ Լյուքսեմբուրգում՝ 21-ական տոկոս։ BSA 2009 թվականի զեկույցի համաձայն, նախորդ տարի աշխարհում օգտագործված համակարգչային ծրագրերի 43 տոկոսը չարտոնագրված են եղել են, իսկ անօրինական ծրագրերից ընկերությունների կրած վնասը կազմել է ավելի քան 50 միլիարդ դոլար։