Թուրքիայում սկանդալային «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի գլխավոր կասկածյալ, առաջին ցամաքային զորքերի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանը տեղափոխվել է հիվանդանոց:

Չեթին Դողանի դատապաշտպան Ջելալ Ուլգենը հայտնել է, որ իր պաշտպանյալը բարձր ճնշում ունենալու պատճառով Սիլիվրիի բանտից հատուկ հսկողությամբ տեղափոխվել է սիրտանոթային հետազոտությունների հիվանդանոց:

Նշենք, որ «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագիրը հանրությանը հայտնի դարձավ թուրքական Taraf-ի հրապարակումից: Ըստ հիշյալ ծրագրի` նախատեսվել էր ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթեցնել մզկիթներ, երկրում ստեղծել քաոսային իրավիճակ` ցույց տալու համար Էրդողանի կուսակցության թուլությունը եւ ստիպելու վերջինիս հրաժարական տալ: