Վրացի գործարարները հայտարարում են, որ ադրբեջանական մաքսային ծառայությունն իրենցից պահանջում է 6 ամսվա լիցենզավորում, որն արժե 25 հազար դոլար։ Միջազգային առետրային պալատի նախագահ Ֆադլի Ասլին պահանջում է պաշտպանել վրացական ընկերությունների իրավունքները։ Նրա խոսքով, ադրբեջանական ընկերությունները վրացական շուկա են մտնում արհեստականորեն իջեցված գներով, ինչը հակասում է մրցակցության սկզբունքներին։ Ֆադի Ասլիի հայտարարությամբ, այս խնդիրն անտեսելու դեպքում Վրաստանի շուկայում երեք տարի հետո կլինեն միայն հայկական եւ ադրբեջանական ընկերությունների արտադրանքներ։