Երեւանում մայիսի 13-ից մեկնարկել է FAO-ի (Food and Agriculture Organization) տարածաշրջանային 27-րդ եվրոպական խորհրդաժողովը։
Խորհրդաժողովի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, FAO-ի գլխավոր տնօրեն Ժակ Դյուֆը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը։
Խորհրդաժողովին մասնակցում են նաեւ տարածաշրջանի երկրների գյուղնախարարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, 41 երկրների ձեռնարկատերեր։ Նշենք, որ մայիսի 10-ից Երեւանում են գտնվում նաեւ Ադրբեջանի գյուղնախարար Իսմեթ Աբասովը եւ «Ագրոլիզինգ» բաժնետիրական ընկերության նախագահ Ալի Բայրամովը։ Խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գյուղատնտեսական եւ պարենային խնդիրներին առնչվող հարցեր։




























