Մայիսի 11-ին, ժամը 15.37-ին Կենտրոնի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Խորենացու 27/71 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 16.23-ին, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1945 թ. ծնված Յուրի Համբարձումյանի դին:




























