Տասը մարդ լուրջ վնասվածքներ են ստացել թուրքական Այդին քաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկում բռնկված հրդեհի արդյունքում: Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet թերթը, հրդեհի պատճառներն առայժմ անհայտ են։ Փաստի առիթով հետաքննություն է ընթանում:
Այդին քաղաքը գտնվում է Թուրքիայի արեւմուտքում:




























