Թուրքիայում սահմանդրական բարեփոխումների փաթեթը, որը արդեն հաստատվել է թուրքական խորհրդարանի եւ նախագահ Գյուլի կողմից, կդրվի հանրաքվեի հուլիսի երկրորդ շաբաթվա մեջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը:

Նա նշել է, որ իրենց կարծիքով 60 օր անց, առաջին կիրակին ամենահարմար ժամկետն է հանրաքվեի համար, քանի որ դրա հետաձգումից որեւէ օգուտ չկա:

Նշենք, որ Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների փաթեթը ներկայացրել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, ում խորհրդարանում մեծամասնություն կազմելու պատճառով հաջողվեց անցկացնել փաթեթը: