Մայիսի 12-ին Թուրքիա է ժամանել Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը: Նախարարը հանդիպել է իր թուրք գործընկերոջ՝ Ահմեդ Դավութօղլուի հետ, հաղորդում է TRT Russian-ը:
Լայչակը, իր աջակցությունը հայտնել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը՝ ընդգծելով, որ բանակցային գործընթացը անդամության թեկնածու բոլոր երկրների համար պետք է ընթանա հավասար պայմաններում: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել Կիպրոսի հարցում Թուրքիայի դիրքորոշման կառուցողականության մասին:
Դավութօղլուն ասել է, թե շարունակում է զբաղվել իրանական հարցով: Այդ շրջանակներում Թուրքիան բանակցություններ է վարում Բրազիլիայի արտգործնախարար Սելսու Ամորիմի հետ:
Լայչակին ընդունել է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:




























