Հունիսի 2-ին ժամը 16-ին Թեքեյան մշակույթի կենտրոնում տեղի կունենա համաժողով՝ նվիրված օտարալեզու դպրոցների խնդրին։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբից, համաժողովին կմասնակցեն ճանաչված մտավորականներ, հրապարակախոսներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ։ Նրանց մի մասը հանդես կգա նաեւ ելույթով։ Նախատեսվում է համաժողովի անունից ընդունել ուղերձ-հայտարարություն, որի տակ կստորագրեն բոլոր մասնակիցները։

Հիշեցնենք, որ կառավարությունը «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը գալիք շաբաթ ներկայացնելու է Ազգային Ժողովի Գիտության եւ կրթության հանձնաժողովի քննարկմանը: Նախաձեռնող խումբը պլանավորում է հանդիպումներ անցկացնել ԱԺ պատգամավորների հետ: