ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, որ Վրաստանը լրջորեն ազդել է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների վրա: Այս մասին Քլինթոնը հայտարարել է Ինսբրուկի համալսարանում ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ ունեցած ելույթների ժամանակ: Այս մասին հայտարարել է Վրաստան Online ինտերնետային պարբերականը:

«Երբ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ սկսեց „հարաբերությունների վերաբեռնման“ գործընթացը, բոլորը երկրները նրանց փորձում էին ճանապարհից շեղել: Մեր մեջ մեծ անվստահություն կար, մենք աշխարհին տարբեր կերպ էինք նայում: Մեծ ազդեցություն է ունեցել Վրաստանում ստեղծված իրավիճակը»,-հայտարարել է Քլինթոնը: Նրա խոսքով, ելնելով ընդհանուր շահերից, բոլորին պարզ էր, որ հարաբերությունների կարգավորման համար անհարժեշտ էր բանակցություններ սկսել ԱՄՆ –ի եւ Ռուսաստանի միջեւ: