«Ահարոն Խաչատրյան» դաշինքը կոչ է արել ժամանակավորապես դադարացնել ակցիաները։ Այս մասին հայտարարություն է տարածել դաշինքը։

««Ահարոն Խաչատրյան»  դաշինքի հարգելի՛ համակիրներ

Հաշվի առնելով սահմանային լարված իրավիճակը, խնդրում և կոչ ենք անում բոլորիդ չստեղծել արհեստական խոչընդոտներ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների և զինտեխնիկայի տեղաշարժի համար։

 Խնդրում ենք ժամանակավորապես դադարեցնել ակցիաները, մինչև մեր երկրի սահմաններին տիրի խաղաղություն։

Փա՛ռք ու պատիվ հայ զինվորին»։