Երեւանում  քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել. թիվ 1 համալսարանական  հիվանդանոց  է տեղափոխվել  24-ամյա մի տղա, ով վնասվածք է ստացել  կրծքավանդակի ձախ հատվածում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բժիշկների շնորհիվ հնարավոր եղել նրա կյանքը փրկել:

Ոստիկանները պարզել են, որ  վիրավորը Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակից, 24-ամյա Նարեկ Բ.-ն է, ում դանակի 2 հարված է պատճառվել: Այս պաին պարզվում է,  թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը և ով կամ ովքեր են եղել տուժածի հետ:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: