Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը էներգետիկի օրվա առթիվ ուղերձ է հղել:

Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ էներգետիկներ,

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ:

ԽՍՀՄ անկումից հետո Հայաստանի էներգետիկ համակարգը լուրջ խնդիրներ ունեցավ՝ անցնելով փոխակերպումների մեծ շրջափուլ: Տարիներ ի վեր ոլորտում առկա դժվարություններին բախվել են առաջին հերթին մասնագետները, որոնք պետք է պատվով և պատասխանատվությամբ լուծեին դրանք՝ կատարելով իրենց գործը և ապահովելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունը:

Ներկայումս անգնահատելի է էներգետիկայի դերը յուրաքանչյուր պետության տնտեսության զարգացման գործում: Հայաստանն այս առումով բացառություն չէ, որը ձգտում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ համակարգը՝ ելակետում ունենալով էներգետիկ անվտանգության և կայունության երաշխավորումը, էներգիայի այլընտրանքային աղբյուրների բացահայտումն ու կիրառումը: Այս գործում անփոխարինելի է էներգետիկների դերակատարությունը, մասնագիտական ներուժի առավել արդյունավետ օգտագործումը մեր պետության՝ այդ կարևորագույն բնագավառի զարգացման հարցում:

Վերստին շնորհավորում եմ բոլոր էներգետիկներին՝ մաղթելով անսպառ ուժ և եռանդ, որպեսզի միահամուռ աշխատանքով լծվենք նոր խնդիրների լուծման և ծրագրերի իրականացման հանրօգուտ գործին: