SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում  դեկտեմբերի 23-ին Արագածոտնի մարզում  տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:

Այդ օրը՝ ժամը 14:30 –ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել,  որ  «աջ դաստակի պայթյունային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել  տղա երեխա:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հովաննիսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ, 16-ամյա Հովսեփ Ա.-ն է:

Մինչ բժիկները օգնություն էին ցուցաբերում երեխային, Աշտարակի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14:00–ի սահմաններում երեխան իրենց տան նկուղում գտել է փամփուշտ (որի տեսակը պարզվում է), փորձել է այն մասնատել, ինչի հետևանքով այն պայթել է և երեխան ստացել է վնասվածք:

Հետաքննիչ  Համբարձումյանի որոշմամբ  նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: