Բեռլինում մոտ հարյուր տարի պահվել է Սֆինքսի երեքհազարմյա քանդակը, որը հայտնաբերվել է 1915թ. գերմանացի հնագետների կողմից` Անկարայից 150 կմ հեռավորության վրա գտնվող Բողազկալե գյուղի մոտ, հաղորդում է Lenta.ru-ն:Հնագույն ժամանակներում այդ տարածքում գտնվել է Խեթական թագավորության մայրաքաղաք Խաթուսը:
Քանդակը հայտնաբերելուց հետո ուղարկվել է Գերմանիա` ռեստավրացիայի, որից հետո ցուցադրվել է Բեռլինի թանգարանում: Անցած դարի երեսնական թվականներին Թուրքիան պահանջել է վերադարձնել այն: Սակայն դրան կարողացել է հասնել միայն այս տարվա գարնանը, երբ սպառնացել է, որ գերմանացիներին թույլ չի տա հնագիտական աշխատանքներ իրականցնել Թուրքիայում:
Ներկայումս քանդակը տեղադրված է Ստամբուլի հնագիտական թանգարանում:Խաթուսում պեղումներ իրականացվում են 1904 թ-ից: 1986 թ-ին այդ տարածքն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:



























