ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը մտահոգություն է հայտնել, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովը խախտել է նախադեպը եւ ֆինանսական օգնություն չի հատկացրել Լեռնային Ղարաբաղին: Այս մասին հաղորդել է: Asbarez-ը:

Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ներկայացուցիչ Հարոլդ Ռոջերսին եւ կառավարական եւ միջազգային ենթահանձնաժողովի ներկայացուցիչ Քեյ Գրենջիերին ուղղված իր նամակում կոնգրեսականը մտահոգություն է հայտնել տվյալ տարածաշրջանում ֆինանսավորման պակասի հնարավոր հետեւանքների վերաբերյալ:

«1998թ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը եւ այլ մարմիններ միջոցներ են հատկացնում Լեռնային Ղարաբաղին հումանիտար եւ այլ օգնությունների համար հատկացումների հանձնաժողովի շրջանակներում: Հատկացումների հանձնաժողովի որոշումը` 2012թ ֆինանսական տարում միջոցներ չհատկացնել Լեռնային Ղարաբաղին, չի մտնում նրա պրակտիկայի մեջ»,- ասվում է նամակում: