Հայ երիտասարդ կինոռեժիսոր Արիկ Մանուկյանի «Մայրիկ» ֆիլմը հաղթող է ճանաչվել գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ամեն տարի անցկացվող կարճամետրաժ «Հորիզոն» ամենամյա կինոփառատոնում:

Ֆիլմում արծարծվում է  Ռուսաստանի միայնակ մայրերի խնդիրը, որոնք զրկված են իշխանական աջակցությունից եւ մատնված են լիակատար անտարբերության, հաղորդում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը: Նշենք, որ ինքը` Արիկ Մանուկյանը այժմ Ռուսաստանում է բնակվում: