Ալժիրի արտաքին գործերի նախարար Ռամտան Լամամրան երկուշաբթի օրը Դամասկոս կատարած այցի ժամանակ դատապարտել է Արաբական պետությունների լիգայից Սիրիային տասը տարի դուրս թողնելը` հայտարարելով կազմակերպություն պատերազմից տուժած երկրի վերադարձին՝ նախագահ Բաշար ալ-Ասադի գլխավորությամբ, իրենց աջակցության մասին, հաղորդում է AP-ն:
«Սիրիայի բացակայությունը ԱՊԼ-ում վնասում է արաբական երկրների համագործակցությանը»,- ասել է Լամամրան իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Մեքդադի հետ մամուլի ասուլիսում։
Լամամրան հանդիպել է նաեւ Ասադի հետ եւ նրան փոխանցել Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբբունիի նամակը։
Սիրիան կազմակերպությունից հեռացվել է 2011 թվականի մարտին սկսված հակամարտությունից հետո։





























