Վրաստանը կարողացավ խուսափել ամենամեծ փորձությունից՝ պատերազմից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Մենք շատ մեծ փորձության միջով անցանք, երբ սկսվեց ուկրաինական պատերազմը, բայց մեր կառավարությունը կարողացավ այնպես անել, որպեսզի Վրաստանը խուսափի այդ փորձությունից՝ չնայած բազմաթիվ փորձերին, սադրանքներին եւ ուղիղ կոչերին… Մեր կառավարությանը հաջողվեց խուսափել ամենամեծ փորձությունից, որը կարող էր տեղի ունենալ մեր երկրի հետ, դա պատերազմ է: Այժմ մենք պետք է հանգիստ եւ հաստատակամ շարունակենք առաջ տանել մեր երկիրը եւ, միեւնույն ժամանակ, անել ամեն ինչ, որպեսզի առավելագույնի հասցնենք մեր հարաբերությունները մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ Ամերիկայի հետ։ Ես՝ որպես կառավարության ղեկավար, կանեմ ամեն ինչ՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ մեր հարաբերություններն ամրապնդելու համար։ Դա, իհարկե, բխում է մեր երկրի շահերից, մենք գնում ենք Եվրոպա, եւ այդ ճանապարհից չենք շեղվելու, եւ ցանկացած այլ շահարկում այս թեմայով անհիմն է»,- ասել է նա: