ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում միջին և ավագ խմբի պաշտոններում ծառայության անցնելու համար պահանջվում են տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտի մասնագետներ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բարձրագույն տեխնիկական կրթությունը պարտադիր է:

Ցանկացողներին խնդրվում է զանգահարել ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ 010 58 49 71 հեռախոսահամարով: