Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը ֆրանսիացի խորհրդարանականների՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու կապակցությամբ Ֆրանսիայի ԱԳՆ բողոքի նոտա է ներկայացրել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության առաջին քարտուղար Էլման Աբդուլլաեւը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով, Ֆրանսիայի խորհրդարանի անդամները կներառվեն այն անձանց «սեւ ցուցակում», ում մուտքն Ադրբեջան ցանկալի չէ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ Գի Տեսիեն, Ժակ Ռեմիլյեն, Ժորժ Կոլումբյեն եւ Վալերի Բուայեն այցելել էին Լեռնային Ղարաբաղ։ Այցի շրջանակներում նրանք հանդիպել էին ԼՂՀ նախագահի հետ։




























