Չորս ունեւոր ռուսաստանցի, ովքեր iPhone-ի միջոցով նկարահանել են իրենց կողմից ուսանողուհու նկատմամբ իրականացված խմբակային բռնաբարությունը, օգոստոսի 23-ին կդատապարտվեն: Այդ մասին գրում է Daily Mail-ը: Խումբը Մեծ Բրիտանիայում է եղել ընդամենը երկու շաբաթ, երբ նրա անդամները սարսափելի ոտնձգություն են կատարել մալազիացի մի աղջկա նկատմամբ, եւ դա տեւել է 2 ու կես ժամ: Դեպքը տեղի է ունեցել Լոնդոնի հատուկ քոլեջում, որտեղ կրթությունը արժի տարեկան 30 հազար եվրո: 19-ից 23 ամյա ռուսաստանցիները գռեհիկ արտահայտություններ են արել եւ նույնիսկ նկարահանել են, թե ինչպես նախօրեին գլուխ են գովում, որ նման բան են անելու: Մեղադրվող կողմը վախենում է, որ աղջիկը (հավանաբար նրա ըմպելիքի մեջ ինչ-որ բան են լցրել) չափազանց հարբած է եղել համաձայնությունը տալու համար:
23-ամյա Օլեգ Իվանովը, 22-ամյա Նորայր Դավթյանը, 19-ամյա Արմեն Սիմոնյանը եւ 23-ամյա Գրիգոր Մելինկովը չեն ընդունել իրենց մեղքը, սակայն երեկ` օգոստոսի 22-ին, Վուլիջի երդվյալ ատենակալների դատարանը միաձայն մեղավոր է ճանաչել նրանց:
Դավթյանը աղջկան «մեքենա» է անվանել, իսկ վկայություններ տալու ժամանակ նրան «պոռնիկ» է կոչել:
Ջրագնդակի վարպետ Դավթյանը այս տարվա հունվարի 21-ին երեկույթ է կազմակերպել իր հանրակացարանում` հարավային Լոնդոնի քոլեջում, որին մասնակցել է նաեւ այդ աղջիկը: Նա մի կում վիսկի է խմել, նախքան դպրոցի դիսկոտեկին գնալը: Չնայած ստույգ ապացույցների բացակայությանը, որ նրա խմիչքի մեջ ինչ-որ բան էր լցված, նա «իրեն վատ է զգացել, գլխապտույտ եւ տարօրինակ զգացողություն է ունեցել»: Նա ակնհայտ հարբել է, որից հետո տուն է վերադարձել, փսխել եւ քնել: Երբ վեր է կացել, տղամարդիկ նրա հետ սեքսով էին զբաղվում, բայց նա չի կարողացել շարժվել:
Նա ոստիկանությանը պատմել է. «Ես ուղղակի ցանկանում էի ասել, որ նրանք դադարեցնեն, ես չէի կարողանում արթնանալ, չէի կարողնում շարժվել, ես շատ, շատ հոգնած էի, ոչինչ չէի կորղանում անել: Ես ուղղակի ցանկանում էի փակել աչքերս, մեռնել, ես համաձայնություն չէի տվել դրա համար»:
Մեղադրող կողմին ներկայացնող Պիտեր Կլեմենթսը ասել է. «Նշանակալիորեն ավելի վաղ Իվանովը կադրի մեջ ռուսերեն ասում է. «Նա լացում է», բայց դա չի խանգարել նրան կամ մյուսներին: Նա ասել է. «Ես խղճում եմ նրան», բայց միայն այն բանից հետո, երբ նա եւ մյուսները նրա հետ սեքսով են զբաղվել: Հեռանալուց առաջ Դավթյանը աղջկան ասել է, որ ոչ ոքի պատահարի մասին ոչինչ չասի, քանի որ «նվաստացած» է լինելու, սակայն աղջիկը ոստիկանություն կանչելուց առաջ ընկերուհուն պատմել է պատահածի մասին»:
Հաջորդ օրը ձեբակալման ժամանակ Սիմոնյանը SMS է ուղարկել Դավթյանին, որ վերջինս ջնջի իր iPhone-ի ձայնագրությունը:
Միայն Իվանովն է իրավաբանական օգնություն ստացել, իսկ խմբի մյուս անդամները ի վիճակի չէին վճարել իրենց սեփական իրավաբանի համար: Նրանք ժխտում են, որ բռնաբարել են աղջկան:
Դատարանում ցուցադրված սրտաճմլիկ կադրերում երեւում է, որ աղջիկը գրեթե չի շարժվում:
Նրանք ասել են, որ աղջիկը «պոռնիկ» է եւ նա «հաճույքով համաձայնվել է», սակայն ատենակալները` 7 տղամարդ ու 4 կին, միաձայն դատապարտել են նրանց 7 շաբաթ տեւած դատական գործընթացից հետո:
Ամբաստանյալներն անզգա նստել էին մեղադրյալների աթոռին, երբ ընթերցվեց նրանց դատավճիռը, սակայն լսվում էր ընտանիքի անդամների լացի ձայնը:
Դավթյանը մեղավոր է ճանաչվել բռնաբարության երկու կետով, Մելենկովը մեղավոր է ճանաչվել բռնաբարության եւ բռնաբարության փորձ կատարելու համար, իսկ Իվանովն ու Սիմոնյանը դատապարտվել են բռնաբարության առաջին կետով:
Նախքան դատավճիռը նրանք գտնվում էին ազատազրկման մեջ:




























