ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դադարեցրել է իր արձակուրդը ԱՄՆ արեւելյան ափին տեղի ունեցած հզոր երկրաշարժի պատճառով: 5,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական 13:51-ին (Երեւանի ժամանակով 22:51-ին):
Երկրաշարժի հետեւանքով ցնցվել են Նյու-Յորքի երկնաքերերը: Զգալի վնաս է կրել Վիրջինիա նահանգի ատոմակայաններից մեկը, որի երկու ռեակտորները դադարեցրել են աշխատանքը:
2 ժամով աշխատանքը դադարեցրել են Նյու Յորքի եւ Նյու Արքի միջազգային օդանավակայանները:
Վնասվել է Վաշինգթոնի Մայր տաճարը, շինությունը փակ է այցելուների համար: Բնակչության մեջ զոհերի մասին տեղեկություններ չկան:
Լուսանկարը` Cnn.com-ի




























