ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանն ապօրինի գույք չունի։ Այս մասին NEWS.am-ին ասաց նրա փաստաբան Ալեքսան Խաչատրյանը։

Նշենք, որ դատախազությունը Սեդրակյանին պատկանող գույքերի նկատմամբ կալանք կիրառելու որոշում է կայացրել։

Ըստ փաստաբան Խաչատրյանի՝ Դատախազությանը մի շարք հանգամանքներ տեսանելի չեն.

«Մենք համապատասխան հիմնավորումները կներկայացնենք։ Ուղղակի վստահեցնում եմ, որ Մհեր Սեդրակյանի ընտանիքը որեւէ ապօրինի գույք չունի։ Ինչ գույք էլ որ ունեն, բոլորն օրինական եկամուտներով հիմնավորվում են։ Մեր համոզմամբ՝ որեւէ ապօրինի գույք չկա»։

Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն. նրա գույքերի նկատմամբ կիրառվել է կալանք