Սյունիքի մարզում երեկ՝ սեպտեմբերի 5-ին, տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով վիրավորում ստացած 16-ամյա երկու տղաների վիճակը միջին ծանրության է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը։

«Մեկի մոտ գանգուղեղային ցնցում է, քթոսկրի կոտրվածք, վիճակը միջին ծանրության է։ Մյուս վիրավորի մոտ գանգի թաղի կոտրվածք է եւ գանգուղեղային լալջարդ։ Նրա վիճակը նույնպես միջին ծանրության է»,- ասաց Գեւորգ Դերձյանը եւ հավելեց, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Նա նշեց, որ վիրավորները չեն վիրահատվել. «Նրանք դեղորայքային բուժման տակ են։  Գտնվում են Նյարդավիրաբուժական բաժանմունքում»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավտովթարի հետեւանքով կա 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ են։

Սյունիքի մարզի բնակիչը Գորիս-Տեղ ավտոճանապարհի 18 կմ հատվածում Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գուտուց եւ աջակողյան հատվածում կողաշրջվել։