Ուգանդայի համալսարանը բողոքի ցույցերից հետո չեղյալ է հայտարարել բուժքրոջ եւ մանկաբարձուհու մասնագիտություն ստացող ուսանողուհիների համար քննություններից առաջ հղիության պարտադիր թեստերը, այն բանից հետո, երբ այդ երեւույթը բացասական արձագանքի է արժանացել, հայտնում է CNN-ը։
Կամպալայի միջազգային համալսարանը հղիության թեստի ծանուցում է թողարկել, մերժման դեպքում ուսանողուհիներին թույլ չեն տվել մասնակցել քննություններին։ Թեստի արժեքը 5000 ուգանդական շիլլինգ է (մոտ 1,33 դոլար):
Աֆրիկյան բնակչության եւ առողջության հետազոտությունների կենտրոնի (APHRC) գործադիր տնօրեն, համաճարակաբան Քեթրին Կիոբուտունգին տարածել է ծանուցագրի լուսանկարը Twitter-ում եւ գրել. «Սա կատարյալ անհեթեթություն է, խտրականություն եւ անընդունելիություն: Ուսանողուհիներին խնդրում են իրենց հաշվին հղիության թեստ հանձնել՝ որպես քննություն հանձնելու նախապայման. սա կատարյալ անհեթեթություն է»:
Amref Health AfricaՀԿ-ի գործադիր տնօրեն, դոկտոր Գիթինջի Գիտահին հետաքրքրվել է, թե ինչ կապ ունի հղիությունը քննությունների հետ: «Արդյո՞ք պտուղը չարդարացված առավելություն է տալիս քննության ժամանակ»:
Ուգանդայի կանանց իրավունքների FIDA կազմակերպությունը հրապարակել է մասնավոր համալսարանին ուղարկված նամակի լուսանկարը, որտեղ հիշեցնում է հաստատությանը, որ երկրի Սահմանադրության 33-րդ հոդվածի 3-րդ կետը «ապահովում է կանանց եւ նրանց իրավունքները՝ հաշվի առնելով նրանց յուրահատուկ կարգավիճակը եւ մայրության բնական իրավունքը», եւ նույն հոդվածը արգելում է կանանց նկատմամբ խտրականությունը եւ երաշխավորում տղամարդկանց հետ նրանց լիարժեք ու հավասար արժանապատվությունը»։
Արդյունքում համալսարանը փոխել է իր քաղաքականությունը եւ հրաժարվել այդ պահանջից։




























