Ավստրալական Քերթինի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչ բնութագրեր պետք է ունենա թրեքը հանրաճանաչ դառնալու համար։ Դրա համար նրանք վերլուծել են 271 երգ, որոնք հայտնվել են Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթներում 1999-2014 թվականներին:

Հետազոտողներին հետաքրքրել է, թե մարդկային ուղեղը որքան արագ է մշակել այս երգերի բառերը։ Հատուկ ծրագրով գնահատվել է տեքստերի ընդհանուր բարդությունը, ինչպես նաեւ հանգերի առկայությունը: Յուրաքանչյուր կոմպոզիցիայի հանրաճանաչությունը գիտնականները գնահատել են նրանով, թե որքան ժամանակ է այն մնացել աղյուսակներում եւ ինչ դիրք է զբաղեցրել։

Պարզվել է, որ որքան պարզ է եղել տեքստը, այնքան երգն ավելի հայտնի է դարձել։ Բայց այս ժողովրդականության տեւողությունն այլեւս պարզության հետ կապված չի եղել։ Պարզ թրեքները հեռացել են աղյուսակից նույնքան արագ, որքան արագ հայտնվել են դրանց մեջ:

Երկու ամենակարեւոր գործոնները, որոնք երգը դարձնում են հանրաճանաչ, համահունչ հանգերն են եւ հասկանալի տեքստը։ Բայց դրանք նաեւ հանգեցնում են նրան, որ երգը արագ ձանձրացնում է ունկնդրին։

Այժմ գիտնականները նախատեսում են պարզել, թե արդյոք «որքան պարզ, այնքան լավ» կանոնը վերաբերում է այնպիսի երգերի, ինչպիսին ձայնագրում էր Beatles-ը: Նրանց ստեղծագործությունները նույնպես արագ հանրահայտ էին դառնում, բայց մինչ օրս չեն հանձնում իրենց դիրքերը: