Մինչեւ դարի վերջը ամեն տարի անոմալ շոգից 90 000 եվրոպացիներ կմահանան, եթե կառավարությունները քայլեր չձեռնարկեն կլիմայական ճգնաժամի դեմ։ Այս մասին գրում է Daily Sabah-ը՝ վկայակոչելով Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության տվյալները։
«Մինչեւ 2100 թվականը 3°C գլոբալ տաքացման սցենարի դեպքում ամեն տարի անոմալ շոգից 90 000 եվրոպացիներ կմահանան, եթե միջոցներ չձեռնարկվեն: Եթե գլոբալ տաքացումը պահպանվի 1,5 °C-ում, ապա՝ մինչեւ 30 000»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նաեւ Եվրոպայում կլիմայի փոփոխության պատճառով կարող են առաջանալ մալարիայի եւ դենգե տենդի բռնկումներ, որոնք բնորոշ են տաք երկրներին։ Բալթիկ ծովի ջրերի տաքացման պատճառով խոլերայի առաջացումը չի բացառվում։
2022 թվականին Եվրոպայում անոմալ շոգի պատճառով 15 000 մարդ է մահացել։ Միջնադարից նման երաշտ չի եղել։ 1980 թվականից մինչեւ 2020 թվականը 129 000 եվրոպացի է մահացել շոգից։




























