Առանց հագուստի քունը նպաստում է արյան շրջանառության բարելավմանը։ Այս մասին The Sun-ին ասել է հոգեբան Քեթրին Հոլը:

Նեղ գիշերազգեստը կամ գուլպաները կարող են սեղմել անոթները, ինչը հանգեցնում է նրան, որ մարդը արթնանում է հոգնած եւ կոտրված: Քնի ընթացքում հագուստի բացակայությունը բարելավում է արյան շրջանառությունը, օգնում մկանների թուլացմանը եւ օրգանների՝ թթվածնով ավելի լավ հագեցվածությանը:

Բացի այդ, նրա խոսքով, առանց հագուստի գիշերային հանգիստը բարձրացնում է տղամարդկանց վերարտադրողականությունն ու նվազեցնում ցանկացած վարակի հավանականությունը։

Հոգեբանի կարծիքով՝ մերկ քնելը ամրացնում է իմունիտետը եւ բարձրացնում օրգանիզմում օքսիտոցինի մակարդակը, որն օգնում է դեպրեսիայի եւ անհանգստության դեմ պայքարում: