Յորքի համալսարանի կենսաբաններն առաջին անգամ նկատել են, թե ինչպես է կապիկը պարծենում։ Հետազոտողների աշխատաքնը հրապարակվել է PNAS ամսագրում։

Գիտնականները տեսանյութ են նկարահանել, որում Ֆիոնա շիմպանզեն իր մորը՝ Սազերլենդին, թուղթ է ցույց տալիս՝ նրա արձագանքը տեսնելու համար։ Գիտնականների խոսքով դա ռեֆերենցիալ ժեստ էր՝ գործողություն, որը ուշադրությունը  հրավիրում է ինչ-որ արտաքին օբյեկտի վրա։

Մարդիկ այն սկսում են կիրառել կյանքի առաջին տարում, սակայն մյուս պրիմատները նման վարքագիծ չեն դրսեւորել։

«Մարդիկ միմյանց հետ փորձով են կիսվում սոցիալական արձագանք ստանալու համար։ Դա մեզ հաճույք է պատճառում եւ անգամ կյանքի առաջին տարում, մենք մյուսներին ցույց ենք տալիս հետաքրքիր առարկաներ, որոնք մենք գտել ենք։

Նախկինում համարվում էր, որ դա մարդուն բնորոշ եզակի հատկանիշ է, սակայն մենք նկատել ենք որ դա այդպես չէ։ Ֆիոնան իր մայրիկին թուղթը ցույց էր տալիս, ոչ թե նրա համար, որ մայրը թղթի հետ ինչ-որ բան աներ, այլ ուղղակի այն ցույց էր տալիս։ Ֆիոնան պարծենում էր», – բացատրել են գիտնականները։