Երբ մարդկանց մեծ մասը մտածում է գլոբալ անհետացման արհավիրքների մասին, պատկերացնում է վիթխարի հրե գնդեր տիեզերքից կամ լավա ժայթքող գերհրաբուխներ։ Բայց նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մեր մոլորակում բնաջնջման ամենակործանարար իրադարձությունների մի մասը եղել է պակաս դաժան մեղավորի՝ ծառերի արմատների ձեռքի գործը։
Նոր հետազոտությունում, որը հրապարակվել է GSA Bulletin ամսագրում, գիտնականները փորձել են բացատրել բազմաթիվ ժողովրդագրական ընդհատումների պատճառները, որոնք տեղի են ունեցել դեւոնյան ժամանակաշրջանում՝ 419-358 մլն տարի առաջ։ Այդ ժամանակ են առաջին բույսերը սկսել զավթել ցամաքը, ինչը համընկել է ծովային անհետացումների շարքի հետ. անհետացել է աշխարհում ջրային կյանքի մոտ 70 տոկոսը։
Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ առաջին բույսերի հայտնվելը հանգեցրել է ֆոսֆորի մակարդակի զգալի նվազման եվրասիական լանդշաֆտներում։ Դա կարող է նշանակել, որ ծառերի արմատները կարող էին արտադրել այդ սննդարար նյութը՝ քայքայելով քարերը։
Կյանքը Երկրի վրա ֆոսֆորի կարիք ունի, ուստի արմատների էվոլյուցիան թույլ կտար բույսերին աճել ավելի շուտ։ Բայց միեւնույն ժամանակ ֆոսֆորը, որն արտադրվում է մահացած եւ քայքայվող բուսական նյութերից, հսկայական քանակությամբ արտանետվում էր հնագույն օվկիանոսներ, ինչը խոր ազդեցություն էր ունենում ծովային էկոհամակարգի վրա։
«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ ծառերի արմատների էվոլյուցիան, հավանաբար, հեղեղել է օվկիանոսները սննդարար նյութերով, ինչն առաջ է բերել ջրիմուռների զանգվածային աճ»,- ասել է հետազոտության հեղինակ Գաբրիել Ֆիլիպելին։ «Ջրիմուռներն արագ եւ կործանարար ձեւով ավելացել են, ինչը հանգեցել է օվկիանոսներում թթվածնի մեծ մասի սպառմանը, ինչնէլ առաջ է բերել աղետալի զանգվածային անհետացումներ»։
Որպես էվտրոֆիկացիա հայտնի այս երեւույթը հաճախ նկատվում է լճերում եւ գետերում, երբ պարարտանյութերի կամ այլ սննդարար նյութերի արհեստական աղբյուրների ավելցուկը աղտոտում է ջուրը։
Էվտրոֆիկացիան պարզելու համար գիտնականներն ուսումնասիրել են դեւոնյան լճերի նստվածքները Գրենլանդիայում եւ Շոտլանդիայում։ Դրանց արդյունքները ցույց են տվել, որ տեղի է ունեցվել երկրային ֆոսֆորի զանգվածային սպառում դեւոնյան ժամանակաշրջանի տարբեր փուլերում։ Ծառերի արմատներն իսկապես կարող էին լինել սննդարար նյութերի արտահոսման պատճառ, եզրակացրել են գիտնականները։
Հետազոտության հեղինակները հայտնաբերել են, որ այս փոփոխությունները հաճախ համընկել են զանգվածային բնաջնջումների հետ։ Օրինակ, հայտնաբերվել է, որ ջրում ֆոսֆորի զգալի ավելացման երկու դեպքերում տեղի է ունեցել երկու խոշոր բնաջնջում ուշ դեւոնի շրջանում, երբ ոչնչացել է ծովային ընտանիքների 40 եւ տեսակների 60 տոկոսը։
Հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ֆոսֆորի հայտնվելն օվկիանոսում ցիկլային է եղել եւ համապատասխանել է կլիմայի փոփոխություններին։ Այդ փոփոխությունը հատկապես նկատելի է ավելի կարեւոր ժամանակաշրջաններում, քանի որ կարեւոր պայմանները նպաստել են բույսերի ավելի ակտիվ աճին եւ, հետեւաբար, հանգեցրել են ֆոսֆորի ավելի մեծ հոսքի։
Մեկնաբանելով այս տվյալների կարեւորությունը՝ Ֆիլիպելին նշել է, որ «այս նոր գիտելիքները հնագույն աշխարհում բնական երեւույթների աղետալի հետեւանքների մասին կարող են նախազգուշացում ծառայել այսօրինակ պայմանների հետեւանքների մասին, որոնք պայմանավորված են այսօր մարդու գործունեությամբ»։




























