Իսպանական ոստիկանությունն առգրավել է ավելի քան 50 տոննա մարիխուանա՝ երկրում երբեւէ առգրավված թմրանյութերի ամենամեծ քանակությունը։ Խմբաքանակն ավելի շատ է կշռում, քան մեծահասակ կուզիկ կետը, հայտնում է Reuters-ը։
Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ Կատալոնիայի հյուսիսարեւելյան շրջանում 8 ֆերմա է ապամոնտաժվել, իսկ էլեկտրաէներգիայի հետ կապված խարդախության եւ հանրային առողջության խախտումների կասկածանքով 20 մարդ է կալանավորվել։
Բոլոր ֆերմաները քողարկված են եղել որպես կանեփի իբր օրինական պլանտացիաներ եւ գրանցված են եղել որպես առեւտրային ընկերությանը պատկանող սեփականություն ու տեղակայվել են օրինական արտադրություն ունեցող այլ պահեստների շարքում:
Ընդհանուր առմամբ, գործակալները հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում առգրավել են 52 տոննա մարիխուանա, ավելի քան 187 000 բույս եւ 19 տոննա կոն:
50 տոննայի ընդհանուր արժեքը 125 միլիոն եվրո կարող է կազմել։





























