12 հոգի, այդ թվում 11 երեխա, վնասվածքներ են ստացել Սիդնեյ քաղաքի դպրոցում գիտական փորձի ժամանակ տեղի ունեցած պայթյունից, տեղեկացրել է ABC հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը մոտ 13.20-ին։
«11 երեխա այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց դպրոցում գիտական փորձի ժամանակ տեղի ունեցած պայթյունից հետո... Մի մեծահասակ եւս մակերեսային այրվածքներ է ստացել»,- նշվել է հեռուստաալիքի հաղորդման մեջ։
Ինչպես նշել է հեռուստաալիքը, երկու երեխա հիվանդանոց է տեղափոխվել լուրջ վնասվածքներով եւ այրվածքներով, մյուս ինը հիվանդանոցում է մակերեսային այրվածքների պատճառով։ Շտապօգնության աշխատակցի տվյալներով, որին հղում է կատարել հեռուստաալիքը, երեխաներն այրվածքներ են ստացեծ կրծքավանդակի, դեմքի եւ ոտքերի շրջանում։
Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ խոսքը 10-11 տարեկան երեխաների մասին է։ Իշխանությունները կհետաքննեն պատահարը։





























