ԱՄՆ-ը եւ դաշնակիցները նոյեմբերի 23-ին կարող են համաձայնեցնել նավթի գների վերին շեմը մեկ բարելի դիմաց մոտ 60 դոլարի մակարդակում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ գների վերին շեմը, որը կարող է սահմանվել նաեւ 70 դոլարի մակարդակում, ներկայումս Արեւմուտքի պատժամիջոցների կենտրոնական միջոցն է Ռուսաստանի դեմ։

Ավելի վաղ «Անսլեմ» հետազոտական կենտրոնի տնօրեն Մաքսիմ Կանիշչեւը հայտարարել էր, որ G7-ի եւ Եվրամիության կողմից սահմանված ռուսական նավթի գների վերին շեմը «ծակ» կլինի, քանի որ ապահովագրության եւ սահմանաչափից շատ նավթի տեղափոխման արգելքը շրջանցելու հարյուրավոր օրինական հնարավորություններ կան։ Նրա կարծիքով, ռուսական հումքի գնի վերին սահմանի ներդրումը երկակի ստանդարտների բազմակի պարադոքս է։

Սեպտեմբերի առաջին կեսին ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ը G7-ում (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Ֆրանսիա, Ճապոնիա եւ ԱՄՆ) իր դաշնակիցների եւ Եվրամիության հետ միասին դեկտեմբերի 5-ից արգելք կսահմանի ռուսական նավթի ծովային փոխադրումների համար։ Կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել գազի գների սահմանափակման շուրջ։